Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ թելադրված գործարքներ չի կնքի արմատական թալիբների հետ, հաղորդում է Ariana News-ը:
Սալեհն ընդգծել է, որ սկզբունքորեն վճռական է «չընդունելու թալիբների հետ հանգամանքներով պարտադրված որեւէ գործարք» եւ համոզված է, որ թալիբները պարտվելու են»:
Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆա Աթմարան հաստատել էր, որ Քաբուլն առաջարկել է «Թալիբան»-ին համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման հարցում, սակայն զինյալները չեն ընդունել իշխանությունը կիսելու եւ հրադադարի մասին Քաբուլի առաջարկը՝ ասելով, որ իրենց նպատակն իսլամական կառավարություն ստեղծելն է:
Ուրբաթ թալիբները վերահսկողություն են հաստատել Տարինկոտ քաղաքի (երկրի կենտրոնական մասում գտնվող Ուրուզգան նահանգի կենտրոն) վրա, իսկ ավելի ուշ գրավել են Պուլի-Ալամ քաղաքը (արեւելյան Լոգար նահանգի կենտրոն):





























