Չեխիան կշարունակի Աֆղանստան արտաքսել ապաստան փնտրողներին: Այս մասին հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ որոշ երկրներ, այդ թվում ՝ Դանիան եւ Գերմանիան, դադարեցրել են արտաքսումը, քանի որ թալիբները վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի մի շարք քաղաքների նկատմամբ միջազգային ուժերի դուրսբերումից հետո:





























