Եվրոպայի  ամենաբարձր եւ ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնա լեռը, աճել է 30 մետրով ժայթքումների պատճառով: Այս մասին հայտնում է Կենսաֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտը, հաղորդում է HighTech-ը:

Այն հասել է ծովի մակարդակից ռեկորդային 3357 մետրի:

Այդ անսպասելի աճը մոտ 50 ժայթքումների արդյունք է:

Գիտնականները աճ են նկատել լուսանկարների վերլուծության ժամանակ, որոնք հուլիսի 13-25-ին արվել են Pléiades արբանյակների կողմից:

Համարվում է, որ Էթնա լեռն առաջացել է որպես ստորջրյա բրաբուխ, որը դանդաղ բարձրանում է ծովի մակարդակից՝ ժայթքելով, ապա աստիճանաբար ավելացնում բարձրությունը պնդացած լավայի հաշվին: