ՆԱՏՕ-ն կպահպանի իր դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում , քանի որ դաշինքը փորձում է աջակցել Աֆղանստանի կառավարությանն ու անվտանգության ուժերին՝ ի դեմս թալիբների հարձակումների. հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մեր նպատակը նախկինի պես առավելագույն աջակցությունն է  Աֆղանստանի կառավարությանն ու անվտանգության ուժերին: Մեր անձնակազմի անվտանգությունն առաջնային նշանակություն ունի»,-ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ:  

Թալիբանի գրոհայինները գրավել են Աֆղանստանի տարածքային վարչական մի շարք կենտրոններ:

«Թալիբները պետք է հասկանան, որ նրանք միջազգային հանրության կողմից ճանաչում չեն ստանա, եթե ուժով գրավեն երկիրը: Մենք նախկինի պես աջակացում ենք հակամարտության քաղաքական լուծմանը»,-ասել է Ստոլտենբերգը: