Նիկարագուայի ոստիկանությունը ուրբաթ խուզարկել է հայտնի ընդդիմադիր La Prensa թերթի գրասենյակը, հաղորդել է WTOP-ը:
Ազգային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ ռեյդը «մաքսային խարդախության եւ փողերի լվացման» հետաքննության մասն է եղել: Նաեւ նշվում է, որ թերթի խմբագրությունը «մնում է վերահսկողության տակ»:
Խուզարկությունը տեղի է ունեցել La Prensa-ի՝ իր թերթի հրատարակությունը դադարեցնելու հաջորդ օրը, քանի որ կառավարական մաքսատունը հերթական անգամ ուշացրել է թերթի թուղթը:
La Prensa-ն, որը հիմնադրվել է 1926 թվականին, քննադատել է նախագահ Դանիել Օրտեգային, որը վերջերս ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր գործիչների: Օրտեգայի ռեժիմը հաճախ փողերի լվացման մեղադրանքներ է օգտագործել ոչ իշխանական ընդդիմադիր խմբերի վրա ճնշում գործադրելու համար: Նրանց թվում է նախկին նախագահ Քրիստիան Չամորոյի դուստրը, որը, ըստ հարցումների, կարող էր նախընտրական քարոզարշավում ֆավորիտը դառնալ: Նիկարագուայի նախագահը, մեկնաբանելով ընդդիմության ձերբակալությունների հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ երկրի իշխանությունները քաղաքական պատճառներով չեն հետապնդում իրենց հակառակորդներին, այլ պայքարում են կրիմինալի դեմ, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը:





























