Զամբիայի ընդդիմության առաջնորդ Հակաինդե Հիչիլեման հաղթանակ է տարել երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, ըստ ընտրական հանձնաժողովի առաջին արդյունքների՝ 156 ընտրական շրջաններից 15-ում, հաղորդել է Reuters-ը:

«15 ընտրական շրջանների քվեաթերթիկների մշակումից հետո Հակաինդե Հիչիլեման հավաքել է 171.604 ձայն (59.5 տոկոս), Էդգար Լունգուն [երկրի գործող նախագահը]՝ 110.178 ձայն (38.2 տոկոս)», - ընտրական հանձնաժողովի պաշտոնական պորտալում հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Պատրիկ Նշինդանոն: Նա նշել է, որ մասնակցությունը կազմել է 71.76 տոկոս:

Ձայների հաշվարկը շարունակվում է: Վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն մինչեւ կիրակի օրվա ավարտը:

Երկրի սահմանադրության համաձայն՝ եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 տոկոս գումարած մեկ ձայն, ապա երկրորդ փուլը կկայանա առաջիկա 37 օրերի ընթացքում: Նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: