Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է շուտափույթ խորհրդակցությունների մասին, որոնք անցկացվում են կառավարական զորքերի եւ «Թալիբան» շարժման միջեւ հրադադարի հասնելու նպատակով, տեղեկացնում է AFP-ն։

«Շտապ խորհրդակցություններ են անցկացվում, որպեսզի վերջ դրվի պատերազմին»,- ասել է Գանին։

Ավելի վաղ Աֆղանստանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը աֆղանական կառավարությանն ու թալիբներին էր հանձնել «պլանը ռազմական առճակատման դադարեցման վերաբերյալ»։