ԱՄՆ դեսպանությունը Քաբուլում հրահանգում է անձնակազմին ոչնչացնել գաղտնի նյութերը, ինչպես նաեւ այն առարկաները, որոնք «կարող են օգտագործվել ոչ ըստ նշանակության՝ քարոզչական նպատակներով», տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։

Աղբյուրը դիվանագիտական կորպուսում պատմել է, որ հետախուզությունում հնարավոր են համարում Քաբուլի մեկուսացումը թալիբների կողմից առաջիկա երեք-յոթ օրում։ Սակայն դա չի նշանակում, թե գրոհայինները կմտնեն Աֆղանստանի մայրաքաղաք, ընդգծել է զրուցակիցը։

ԱՄՆ պետդեպարտամենտում, մեկնաբանելով այս տեղեկությունը, փաստաթղթերի ոչնչացումը դեսպանությունում անվանել են ստանդարտ գործողություն։