Քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովին պետք է շնորհակալություն հայտնել ԽՍՀՄ նախագահի պաշտոնում նրա կայացրած որոշումների համար, որոնք մյուս գործոններից ավելի շատ են ազդել Խորհրդային Միության մահվան վրա, գրել է շվեդական Svenska Dagbladet թերթը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Շվեդ լրագրողները նշել են, որ ԽՍՀՄ նախագահի գործողությունները կարճաժամկետ հեռանկարում ձախողվել են, սակայն պարզվել է, որ դրանք «օրհնություն են աշխարհի համար»:

Նյութում նաեւ նշվում է, որ 1990 թվականին Գորբաչովին Խաղաղության Նոբելյան մրցանակը «իրավացիորեն է շնորհվել»:

Միաժամանակ թերթը նշել է, որ ԽՍՀՄ փլուզման պատճառների այլ վարկածներ եւս կան: Ոմանք համոզված են, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի գլխավորած սպառազինությունների անզիջում մրցավազքը տնտեսապես թուլացրել է արեւելյան բլոկը: