«Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան արտաքին տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը:
«Մենք ելնում էին այն գիտակցումից, որ աֆղանական բանակը, ինչպիսին էլ այն լինի, դեռ որոշ ժամանակ դիմադրելու է: Բայց, ըստ ամենայնի, մենք չափազանց լավատես էինք ամերիկացիների եւ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված զինված ուժերի որակի գնահատման հարցում: Նրանք ամեն ինչ թողեցին առաջին իսկ կրակոցի ժամանակ»,- ասել է Կաբուլովը:
Իրավիճակը Քաբուլում, ուր արդեն մտել են թալիբների հիմնական ուժերը, բացարձակ հանգիստ է մնում, հավելել է նա:




























