Saudi Aramco-ն բանակցություններ է վարում հնդկական ընկերության հետ մինչեւ 25 մլրդ դոլարի չափով գործարքի հարցով, հաղորդում է Bloomberg-ը:

Կողմերը կարող են համաձայնության հասնել մոտակա շաբաթների ընթացքում, սակայն գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվում:

Ընկերությունները բանակցություններ են վարում ավելի քան երկու տարի:

Մուքեշ Ամբանին, ում ընտանիքը ղեկավարում է Reliance Industries Limited ընկերությունը, 2019-ին հաստատել է  Saudi Aramco-ի հետբանակցությունները: