Օգոստոսի 13-28-ը Ֆինլանդիայում անցկացվում է ծառերի գրկախառնության աշխարհի երկրորդ առաջնությունը: Աշխարհի ցանկացած երկրի բնակիչ կարող է մասնակցել` ինչպես ներկա գտնվելով, այնպես էլ առցանց:
Հաղթողները երկուսով անվճար ճանապարհորդելու հնարավորություն կստանան, հայտնում է Popmech-ը:
Ծառերի գրկախառնության աշխարհի 2021 թվականի առաջնությունը կանցկացվի երկու փուլով: Բացի լայնածավալ առցանց ծրագրից, որը կտեւի երկու շաբաթ, օգոստոսի 21-ին մրցույթը կանցկացվի նաեւ «կենդանի» ձեւաչափով՝ Լեւի լեռնադահուկային հանգստավայրի HaliPuu անտառում:





























