Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ Լուսնի վրա վայրէջքի 2,9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը Իլոն Մասկի SpaceX-ին շնորհելու ՆԱՍԱ-ի որոշման համար, հայտնում է Reuters-ը:

Blue Origin-ի հայցը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի Դաշնային դատարան, «վիճարկում է ՆԱՍԱ -ի առաջարկների անօրինական եւ անտեղի գնահատումը»:

Անցյալ ամիս կառավարության Հաշվիչ պալատը աջակցել էր ՆԱՍԱ-ին՝ լուսնային վայրէջքային մոդուլների մատակարար ընտրելու որոշման մեջ՝ մերժելով Blue Origin-ի բողոքը: