Թուրքիայում ջրհեղեղի հետեւանքով մահացածների թիվը հասել է 72-ի, հայտնում է AP-ն:

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրեւներ են տեղացել երկրի հյուսիս-արեւմտյան նահանգներում՝ առաջացնելով ջրհեղեղներ, որոնք քանդել են տներ եւ կամուրջներ, քշել մեքենաներ եւ փակել բազմաթիվ ճանապարհներ։

Տարերային աղետների հետեւանքների վերացման AFAD թուրքական գործակալությունը հայտնել է, որ առնվազն 60 մարդ է զոհվել Կաստամոնու նահանգում, 11-ը՝ Սինոպում, մեկը՝ Բարթինում:

Երկուշաբթի օրը վթարային բրիգադները շարունակել են Կաստամոնուում եւ Սինոպում անհետ կորած համարվող առնվազն 47 մարդու որոնման փորձերը: AFAD-ի տվյալներով՝ մոտ 8000 մարդ, 20 փրկարար շների աջակցությամբ, մասնակցում են փրկարարական աշխատանքներին:

Ջրհեղեղի ժամանակ ամբողջ տարածաշրջանում տարհանվել է մոտ 2400 մարդ, նրանցից շատերն ուղղաթիռներով տեղափոխվել են անվտանգ վայր:

AFAD-ի տվյալներով՝ մոտ 40 գյուղ մնացել է առանց էլեկտրականության: