Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Ափինյանի վարած Opel մակնիշի եւ Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Նելսոն Ալեքսանյանի վարած МАЗ 5433 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա․ Ափինյանը տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



























