Տեսչական մարմինները եւ ոստիկանությունը զգուշացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից։
Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները եւ կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:





























