Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է համազգային լոքդաունի մասին այն բանից հետո, երբ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի մեկ դեպք՝ առաջինը փետրվարից ի վեր, հաղորդել է CNN-ը:

Ըստ Արդերնի՝ իշխանությունները ենթադրում են, որ խոսքը «դելտա» տարբերակի մասին է, չնայած գենոմի հաջորդականությունը դեռ շարունակվում է:

Առաջիկա երեք օրերին Նոր Զելանդիան մեկուսացման խիստ ռեժիմի մեջ կլինի: Մեկուսացման չորրորդ մակարդակի համաձայն՝ բոլորը պետք է մնան տանը, ձեռնարկությունները փակվում են՝ բացառությամբ սուպերմարկետների եւ դեղատների:

Արդերնի խոսքով՝ Նոր Զելանդիայում մեկուսացման ամենախիստ մակարդակը վերջին անգամ ներդրվել է մեկ տարի առաջ: