Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օգոստոսի 16-ից 17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1283 կգ վայրաճ կանեփի զանգված:
Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է մի քանի գրամ մարիխուանա:
Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:





























