Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։





























