ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ունեցող մոտ 1.1 հազար քաղաքացու: Ընդհանուր առմամբ, վերջին օրերին Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 3.2 հազար մարդ, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Այսօր ԱՄՆ ռազմական չվերթներով տարհանվել են ԱՄՆ-ի մոտ 1100 քաղաքացի, ԱՄՆ բնակիչներ եւ նրանց ընտանիքները: Այժմ, երբ մենք կարգավորել են հոսքը, ակնկալում ենք, որ այս թվերը կաճեն»,- ասել է ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում կազմակերպվել է 13 չվերթ:
«Այս պահին տարհանվել է ավելի քան 3.2 հազար մարդ, այդ թվում` մեր անձնակազմը: Բացի այս ավելի քան 3200 տարհանվածներից, մենք տեղափոխել ենք ավելի քան 2000 աֆղանցու, ովքեր դիմել են ԱՄՆ հատուկ միգրացիոն վիզայի համար»,- հավելել է նա:





























