ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները եւ շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձան` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:

Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը եւ մարել բռնկված հրդեհը:

Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջեւ դրված խնդիրը: