Իսրայելում ուժի մեջ են մտել նոր կորոնավիրուսային սահմանափակումները, հաղորդում է AP-ը:

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ բոլոր հասարակակակն վայրերի այցի դեպքում անհրաժեշտ է պատվաստման մասին սերտիֆիկատ կամ բացասական թեստ ցույց տալ:

Նույնը վերաբերում է նաեւ այցելուներն, որոնք ցանկանում են մտնել սինագոգներ, մզկիթներ կամ եկեղեցիներ, որտեղ կարող են ներկա լինել 50 մարդ:

Բացի այդ, խանութներում, առեւտրի կենտրոններում կարող է գտնվել մեկ մարդ 7 քմ տարածքի վրա:

Իսրայելում անցած տարվա դեկտեմբերին պատվաստման արշավը կտրուկ նվազեցրեց վարակման դեպքերի թիվը:

ԱՆ տվյալներով՝ ավելի քան 8700 մարդ է վարակվել վերջին մեկ օրում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունվարից ի վեր:

Վերջին շաբաթներին Իսրայելը սկսել է 50 տարեկան եւ 50 տարեկանից բարձր իսրայելցիների վերապատվաստումը:

Վարչապետ Նաֆթալի Բենեթը կոչ է արել պատվաստվել՝ զգուշացնելով հնարավոր մեկուսացման մասին: