Երիտասարդ կանայք, ովքեր ավելի հաճախ են սեքսուալացված լուսանկարներ դիտում Instagram-ում, ավելի քիչ են գոհ լինում իրենց կազմվածքից, քան նրանք, ովքեր ավելի քիչ են նման կոնտենտից օգտվում, գրել է Ferra-ն:
Փորձագետներն ուսումնասիրել են 19-32 տարեկան 247 իտալուհիների տվյալները: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ սեքսուալացված պատկերների ազդեցությանը ենթարկված աղջիկներն ավելի հավանական է, որ գոհ չեն լինի իրենց կազմվածքից, ինչպես նախքան լուսանկարները տեսնելը, նշել է Body Image-ը:
Ընդ որում, ուսումնասիրված այն անձինք, ովքեր ենթարկվել են ոչ սեքսուալացված լուսանկարների ազդեցությանը, չեն հայտնել իրենց կազմվածքի ընկալման հետ կապված որեւէ խնդրի մասին:
Ի վերջո, փորձագետները եզրակացրել են, որ որքան հաճախ է կինը Instagram-ում լինում, այնքան ավելի հավանական է, որ նա մտածի պլաստիկ վիրահատությունների մասին:



























