Մեն նահանգի նավահանգստում հսկայական ռետինե բադիկի հանկարծակի հայտնվելը մարտահրավեր է նետել խուզարկուներին:

«Ուրախություն» գրությամբ դեղին թռչունը հանգստյան օրերին է հայտնվել Բելֆաստ նավահանգստում, եւ անհայտ է, թե ով է այն տեղադրել այնտեղ:

Նավահանգստի կապիտան Քեթրին Գիվենը Bangor Daily News-ին հայտնել է, որ 7.5 մետր երկարությամբ բադիկը նավարկության համար վտանգ չի ներկայացնում, ուստի այն հեռացնելու համար շտապելու կարիք չկա:

«Այն բոլորին դուր է գալիս», - ասել է Գիվենը: «Գաղափար չունեմ, թե ում է պատկանում, սակայն այն մի տեսակ սազում է Բելֆաստին: Շատերը ցանկանում են նրան այստեղ թողնել»: