Մինչ Աֆղանստանում կանայք համակված են թալիբների բռնատիրական իշխանության վերականգնման վախով, փախած նախագահ Աշրաֆ Հանիի դուստրը Նյու Յորքում բոհեմային կյանքով է ապրում:

42-ամյա նկարչուհի եւ ռեժիսոր Մարիամ Հանին բոհեմային կենսակերպ է վարում Բրուքլինում: The Post-ի լրագրողն այցելել է նրան մի քանի օր անց այն բանից, երբ նրա հայրը փախուստի էր դիմել՝ երկիրը թողնելով թալիբներին:

Նա հրաժարվել է պատասխանել հանգիստ, կանաչ Քլինթոն Հիլ թաղամասում, աշխույժ ռեստորանների եւ Պրատտայի ինստիտուտի մերձակայքում շքեղ կոոպերատիվ շենքում գտնվող իր բնակարանի մոտ եկած թղթակցի հարցերին: