Աֆղանցին նկարահանել է, թե ինչպես են ինքը եւ այլ տղամարդիկ, թալիբների կողմից վերահսկվող երկրից փախչելու հուսահատ փորձի անելով, կառչում ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռից, որը բարձրանում է Քաբուլի օդանավակայանից, հայտնում է NYP-ն:

Երկուշաբթի օրը նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը ժպտում եւ ձեռքով ցույց տալիս թռիչքուղու վրա կանգնած մարդկանց ամբոխին, որոնք թալիբների իշխանության հաստատումից հետո ցանկանում են հեռանալ երկրից, ինչը քաոս է առաջացնում օդանավակայանում:

Առնվազն երկու մարդ է մահացել այն բանից հետո, երբ հսկա C-17 Globemaster ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաքից:

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ յոթ մարդ է զոհվել, որոնցից երկուսը վիրավորվել են ամերիկյան զինվորականների կողմից այն բանից հետո, երբ ամբոխը ներխուժել է միջազգային օդանավակայան եւ զբաղեցրել թռիչքուղին:

Տասնյակ մարդիկ փորձել են կառչել ուղեւորատար ինքնաթիռի ֆյուզելյաժից: Հայտնի չէ, թե արդյոք տեսանյութում երեւացող մարդը ողջ է մնացել: