Պերսեֆոնա ռոբոտ-գիդը հուլիսի կեսերից դիմավորում է այցելուներին Հունաստանի հյուսիսում գտնվող Ալիստրատի քարանձավում: Բազմալեզու ռոբոտ-գիդն աշխատում է հանրության համար բաց քարանձավում, հաղորդում է AP-ը:

Մնացած 750 մ ներկայացնում է մարդ գիդը:

Ռոբոտին անվանել են Պերսեֆոնա՝ ի պատիվ հին հունական միֆի, որի համաձայն՝ Պլուտոնը՝ ստորգետնյա աշխարհի աստվածը, հայտնի որպես Հադես, առեւանգել է Պերսեֆոնային նրա հոր՝ Զեւսի թույլտվությամբ, որպեսզի ամուսնանա նրա հետ: Ռոբոտը կարող է էքսկուրսիայի իր մասն անցկացնել 33 լեզվով: Նա նաեւ կարող է պատասխանել 33 հարցի, սակայն միայն հունարենով: