Նիգերիայի Լագոս նահանգի կառավարությունն արգելել է փողոցային մուրացկանությունը եւ հատուկ թիմ է ստեղծել` «սպառնալիքը» դադարեցնելու համար, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ թիմը կսկսի աշխատանքն առաջիկա օրերին: Տեղի պաշտոնյան լրագրողներին ասել է, որ փողոցային մուրացկաններն անհանգստություն են պատճառում օրինապահ քաղաքացիներին:
Նրա խոսքով` այդ «բիզնեսը» նվաստացնում է մարդկանց, հատկապես` երեխաներին, ովքեր ստիպված են դա անել: «Այդ մարդկանց գործողությունները մեր փողոցներում խոչընդոտում են մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իրենցից շրջակա միջավայրի խախտում եւ սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը»:
Այդ քայլը ձեռնարկվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնեցին մուրացկաններ ձեւացող եւ Լագոսի բնակիչների վրա հարձակվող հանցագործների մասին:





























