Իրավաբան. Հայաստանում մինչ ծնողական իրավունքներից զրկելը պետք է 6 ամիս աշխատանք տանել ծնողի հետ: Այս մասին Ընտանեկան օրեսնգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Դավիթ Թումասյանը:

Նա նշեց, որ դա կարող է վերաբերել այն դեպքերին, երբ ծնողն ունակ չէ կատարել իր ծնողական պարտավորությունները կամ նրա գործողությունները սպառնում են երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը՝ քրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրանյութերից կախվածության կամ մտավոր ու հոգեկան խնդիրների պատճառով:

«Եթե 6 ամիս աշխատանքից հետո ծնողի պահվածքը չի փոխվում, ապա շրջանային ադմինիստրացիան կամ քաղաքապետարանը պարտավոր են սկսել ծնողական իրավունքներից զրկման գործընթացը: Բացի այդ , առաջարկում ենք երեխայից հրաժարվելուց հետո 6 ամսվա լրանալուն պես այլ մարդկանց թույլ տալ որդեգրման պրոցես սկսել»,-ասաց Թումասյանը:

Նա հավելեց, որ Ընտանեկան օրենսգրքում այլ փոփոխություններից շրջանում առաջարկվում է ստեղծել որդեգրվող երեխայի առողջության գնահատման պրոֆեսիոնալ հանձնաժողով: