«Ես չեմ կարծում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքմանհավաքական ուժերը կարող են տեղակայվել Կովկասում: Այդ կառույցն ուղղված է առաջին հերթին դեպի Կենտրոնական Ասիա»,- «Դեյ.ազ»-ին տված հարցազրույցում ասել է ն եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի ռազմական կանխատեսման Կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ուժերը ղարաբաղյան պատերազմի վերսկսման պարագայում օգտագործվեն Ադրբեջանի դեմ, նա պատասխանել է. "Ես շատ կասկածում եմ դրանում: Չնայած Հայաստանի հետ ակտիվ համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում, ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման գործում, Ռուսաստանը ցանկանում է միաժամանակ պահպանել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ուստի Ռուսաստանի համար դժվար է մասնակցել նման գործընթացների: