Իսպանիայի Կաստիլիա-Լեոն ինքնավար համայնքում ավտոմեքենան մտել է սրճարանի բակ, ինչի հետեւանքով առնվազն վեց մարդ է տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տրանսպորտային միջոցի ղեկին 85-ամյա տղամարդ է եղել:

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, քանի որ գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը: