Թունիսի ափերին փոթորկից հետո հնագետները հայտնաբերել են վաղուց խորտակված եւ կորուսյալ Նեապոլիս քաղաքի մի մասը, որը այստեղ է գտնվել Հին Հռոմի ժամանակներում, հայտնում է Express.co.uk-ը:

Հին Նեապոլիս քաղաքը ժամանակին եղել է ծաղկող նավահանգիստ, որի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի էր միայն Նեապոլիսի մոտավոր վայրը, սակայն այն գտնելու բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում:

Առաջին իսկ ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ ծովի հատակին հռոմեական բնակավայրի մնացորդներ են` քարե սալեր, սյուներ եւ հիմքեր: Գիտնականները կարողացել են քարտեզագրել Նեպոլիսի շենքերի, փողոցների եւ արդյունաբերական մեծ տարածքի համալիրը:

Այժմ մասնագետները վստահ են, որ Նեապոլիսը հռոմեական աշխարհում Գարում սոուսի եւ աղի ձկան արտադրության ու մատակարարման ամենամեծ կենտրոնն է եղել: Քաղաքը խորտակվել է մ.թ. 4-րդ դարում տեղի ունեցած ցունամիի ժամանակ: