Հունական Դեսպոտիկո կղզում հնագիտական ​​պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են ջրի հավաքման, զտման եւ մատակարարման յուրահատուկ համակարգ: Համակարգը այնքան մտածված կերպով է կառուցվել, որ դարեր շարունակ ծառայել է, հայտնել է Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքը:  

Դեռ անցյալ տարի անհայտ նպատակով կառուցված մեծ ամբար է հայտնաբերվել Ապոլոնի սրբավայրում: Գիտնականներին հաջողվել է այստեղ մի քանի ամբար հայտնաբերել` ջրի հավաքման, պահման եւ զտման համար: Դրանց մի մասը հագեցած է ջրի մակարդակը կարգավորող տարբեր հարմարանքներով:

Ամբարները կառուցվել են քարե մեծ սալերից, հատակները ծածկված են հատուկ շաղախով: Մասնագետները կարծում են, որ նման ջրամբարները կարող են մի քանի դար աշխատել առանց վերանորոգման: Հնագետները հայտնաբերել են նաեւ քարե ջրատար: Այն պատված է սալաքարերով եւ հագեցած է հատուկ արգելակներով, որոնք, ըստ երեւույթին, հնարավորություն են տալիս արգելափակել ջրի հոսքը:

Հնագետները եկել են եզրակացության, որ համակարգը կառուցվել է մ.թ. 5-6-րդ դարերում: