Տղամարդը, որը բեռնատարով ժամանել է Վաշինգտոնի կենտրոն եւ հայտարարել է, որ իր մեքենայում պայթուցիկ սարք կա, երկար բանակցություններից հետո հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է The New York Times-ը:
Ըստ թերթի՝ տղամարդը հանձնվել է առանց դիմադրության:
Ավելի վաղ լրագրողները պնդում էին, որ պարզել են տղամարդու ինքնությունը: Նրա նախկին կինը պատմել է, որ նրան շիզոֆրենիա են ախտորոշել: Կնոջ խոսքով՝ նախկին ամուսինն իրեն սպառնացել է հրազենով: Նրանք ամուսնալուծվել են ութ տարի առաջ:
«Նա խելագար է: Նա զենքով սպառնում էր ինձ ու իր քրոջը, ինչպես նաեւ մի քանի անգամ կրակել է ինձ վրա»,- պատմել է կասկածյալի նախկին կինը:





























