Ադրբեջանում ուսումնական տարվա սկիզբը հարցականի տակ է. կրթության ոլորտի աշխատողները հրաժարվում են պատվաստումից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով կրթության նախարարության տվյալներին:

Սակայն գերատեսչության դիրքորոշումն այն է, որ  ուսուցիչները  պետք է պատվաստման հակացուցումների մասին սերտիֆիկատ ներկայացնեն՝ համապատասխան առողջապահության նախարարության ցուցումների:

Հաշվի առնելով չպատվաստված ուսուցիչների նման մասշտաբը՝ Ադրբեջանում ուսումնական տարվա սկիզբը կասկածի տակ է դրվում: Հակառակ դեպքում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների կյանքը կարող է սպառնալիքի տակ դրվել: