Կանադացի կին զինծառայողին 5 տարվա ազատազրկում է սպառնում ծառայակիցներին կանեփով կեքսեր հյուրասիրելու համար, հաղորդում է CBS News-ը։

Չելսի Քոգսվելը մեղավոր է ճանաչվել թունավոր նյութի  օգտագործման, ինչպես նաեւ անազնիվ պահվածքի համար։

Զինվորները պատմել են, որ իրենց արբած են զգացել այն բանից հետո, երբ կերել են կեքսերը։

Հանցանքը կատարվել է 3 ամիս անց այն բանից հետո, երբ կանեփը օրինականացվել է Կանադայում։