«Թալիբան» շարժման քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը գտնվում է Քաբուլում՝ կառավարության ստեղծման հարցը քննարկելու համար, հաղորդում է AFP-ն:
«Նա կլինի Քաբուլում՝ ներառական կառավարության ձեւավորման հարցով հանդիպումներ անցկացնելու համար», - ասել է թալիբների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Այցի այլ մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ, Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայն օգոստոսի 18-ին հանդիպել էին «Թալիբան»-ի դաշնակից Հաքանի Սիրաջուդինա Հաքանի ցանցի առաջնորդի եղբորորդու՝ Հալիլուրահման Հաքանիի հետ:





























