Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 4.901-ով: Մահացել է 74 մարդ, հայտնում է «Sputnik Վրաստան»-ը:
Մեկ օրվա ընթացքում Վրաստանում բուժվել է 2.586 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 442.956 մարդ: Մահացել է 6.649 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 510.941 դեպք:
Պատվաստումներ են կատարել 938 705 մարդ, այդ թվում՝ 28 555-ը վերջին 24 ժամվա ընթացքում:




























