Գրենլանդիայի սառցե վահանի ամենաբարձր կետում պատմության մեջ առաջին անգամ անձրեւ է տեղացել: Սա գլոբալ տաքացման եւս մեկ ահազանգող նշան է, գիտնականների խոսքն է մեջբերում Reuters-ը:

«Սա շատ վատ է սառցե ծածկույթի համար»,- ասել է Կոլումբիայի համալսարանի Լամոնտ-Դոհերտիի աստղադիտարանի սառցագետ Ինդրանի Դասը: «Սառույցը ջրի հետ վատ է: Այժմ սառույցի ծածկույթը ավելի շատ է հակված հալվելու»:

Հալվող ջուրը հոսում է օվկիանոս, ինչի արդյունքում ծովի մակարդակը բարձրանում է: Գիտնականների գնահատականներով՝ Գրենլանդիայում, որը Անտարկտիդայից հետո աշխարհում երկրորդն է, սառցաշերտերի հալոցքը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արդեն առաջացրել է ծովի մակարդակի մոտ 25% բարձրացում: Սպասվում է, որ այս մասնաբաժինը կբարձրանա ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց:

Օգոստոսի 14-ին մի քանի ժամ անձրեւ է եկել 3221 մետրանոց սառցաբեկորի գագաթին, որտեղ ջերմաստիճանը մոտ ինը ժամ զրոյից բարձր է մնացել, հայտնել են ԱՄՆ Ձյան եւ սառցի տվյալների ազգային կենտրոնի գիտնականները: