Լիբանանում վառելիքի լուրջ ճգնաժամի պատճառով ավելի քան 4 միլիոն մարդ կարող է բախվել ջրի սուր պակասի հետ կամ ամբողջովին կտրվել ջրի աղբյուրներից, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում:

6 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանը երկամյա ֆինանսական ճգնաժամի մեջ է, իսկ վառելիքի եւ բենզինի անբավարարությունը հանգեցնում է դեռեւս գործող մի քանի գազալցակայանների մոտ երկար հերթերի:

«Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով կենսական նշանակության օբյեկտները, ինչպիսիք են հիվանդանոցներն ու բուժկենտրոնները, մնացել են առանց ջրի, ինչը սպառնալիքի տակ է դրել մարդկանց կյանքը»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարության մեջ:

«Եթե չորս միլիոն մարդ ստիպված լինի դիմել ջրի անապահով աղբյուրների, հանրային առողջապահությունն ու հիգիենան սպառնալիքիտակ կդրվեն, եւ Լիբանանում կարող է ջրով փոխանցվող հիվանդությունների աճ դիտարկվել, ի լրումն՝ COVID-19-ի դեպքերի աճի»,- ասել է նա՝ կոչ անելով ճգնաժամի դեմ պայքարի համար նոր կառավարություն ձեւավորել։