Մեծ Բրիտանիայի Պրեսթոն քաղաքում տաք բուտերբրոդներ պատրաստելու ժամանակ կնոջ գիշերազգեստը անցել է ջեռոցի դռանը, եւ նա խեղդամահ է եղել, հաղորդում է LancsLive-ը:
Պրեսթոնի դատաբժշկական դատարանը օգոստոսի 18-ին վճռել է, որ 52-ամյա Ջեքի Միշել Կոտրիլը, ով մահացել է 2021 թվականի հունվարի 24-ին, դժբախտ պատահարի զոհ է դարձել: Նրա գիշերազգեստն անցել է ջեռոցի դռանը, եւ կինը շնչահեղձ է եղել:
Ջեքի Կոտրիլին մահացած է գտել եղբորորդին՝ Ջոշ Բրոքլեբանքը:
Խոհանոցում կինը նրա համար բեկոնով բուտերբրոդ է պատրաստել: Որոշ ժամանակ անց Ջոշը նկատել է, որ Կոտրիլը պառկած է ջեռոցի դռան մոտ: Նա խեղդամահ էր եղել, քանի որ գիշերազգեստի օձիքն անցել էր վառարանի դռանը, եւ կինը չէր կարողացել այն հանել:
«Չեմ կարող բացատրել, թե ինչպես է նա հայտնվել նման դիրքում, դա շատ անսովոր իրավիճակ է: Իմ 20 տարվա աշխատանքի ընթացքում ես երբեք նման բանի չեմ հանդիպել»,- նշել է բժիշկ Ջեյմս Ադելին:





























