Մարսի վրա աստղակերպ գցելը մոլորակի մթնոլորտը մեծ քանակությամբ անկայուն նյութերով տաքացնելու եւ լցնելու լավագույն միջոցն է, իսկ էլեկտրամագնիսը թույլ կտա փոխարինել մոլորակի մագնիսական դաշտը, հայտարարել է գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի աստղատիեզերական կենտրոնի աշխատակից Վյաչեսլավ Ավդեեւը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

The Mars Society-ի հիմնադիր Ռոբերտ Զուբրինն առաջարկել է Մարսը «ռմբակոծել» Կենտավրոս կոչվող աստղակերպերով: Սա աստղակերպերի խումբ է, որը գտնվում է Յուպիտերի եւ Նեպտունի ուղեծրերի միջեւ:

«Դրանք ունեն բավականին երկարաձգված ուղեծիր, եւ, այնուամենայնիվ, բավականին հաճախ են ունենում գիսաստղային ակտիվություն: Սրանք օբյեկտներ են, որոնք, թվում է, շատ թռչող նյութեր ունեն»,- ասել է գիտնականը՝ հավելելով, որ նման նյութերն անհրաժեշտ են Մարսի խիտ մթնոլորտ ստեղծելու եւ այն գազերով լցնելու համար:

Մասնագետների կարծիքով, անհրաժեշտ կլինի քառամիջուկ շարժիչ՝ մի քանի տասնյակ տարվա ընթացքում 2,5 կմ երկարությամբ աստղակերպի հետագիծը փոխելու եւ այն դեպի Մարս ուղղելու համար:

Ավդեեւն ընդգծել է, որ նման ասղակերպը բավական կլիներ, որպեսզի հալեցվեր 150 կիլոմետր շառավղով եւ 50 մետր խորությամբ սառցե լիճը: Այս դեպքում փոշին, որը կբարձրանա պայթյունի հետեւանքով, կարող է հանգեցնել ցրտահարման: