Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է Աֆղանստանում իրավիճակը որպես ԱՄՆ պատմության մեջ «մեծագույն արտաքին քաղաքական նվաստացում:
«Աֆղանստանից Բայդենի անհաջող ելքն ազգային առաջնորդի զարհուրելի ոչ կոմպետենտության ամենացնցող դրսեւորումն է»,-ասել է Թրամփն Ալաբամայում իր կողմնակիցների հետ հանրահավաքի ընթացքում:
Թրամփը հայտարարել է, որ Բայդենը չի կատարել ծրագիրը, որը մշակել էր իր վարչակազմը: «Դա զորքերի դուրս բերում էր: Դա լիարժեք կապիտուլյացիա էր»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ թալիբները, որոնց հետ նա բանակցություններ էր վարել, հարգում էին նրան: Նա ենթադրել էր, որ Աֆղանստանի արագ գրավումը տեղի չէր ունենա, եթե նա դեռեւս գտնվեր իշխանության ղեկին: «Մենք կկարողանայինք պատվով դուրս գալ»,-հավելել է Թրամփը:





























