Կիրակի տասնյակ հազարավոր աֆղանցիներ շարունակել են ձեռնարկել երկիրը լքելու փորձեր, քանի որ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Քաբուլի օդանավակայանում անվտանգության սպառնալիքների մասին, իսկ ԵՄ-ն հայտարարել է, որ «անհնար» է տարհանել բոլորին, ովքեր ենթարկվել են վտանգի «Թալիբանի» կողմից:

Մեկ շաբաթ առաջ արմատական իսլամիստ ահաբեկիչները զավթել են Աֆղանստանում իշխանությունը, սակայն վախեցած աֆղանցիները շարունակում են փախուստի դիմել՝ խորացնելով Քաբուլի օդանավակայանում ողբերգությունը, որտեղ ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները չեն կարողացել օգնել հսկայական թվով մարդկանց, որոնք փարձում էին հայտնվել տարհանմամբ զբաղվող չվերթներին:

Sky News-ը ցուցադրել է օդանավակայանի մերձակայքում սպիտակ սավանով ծածկված առնվազն երեք դի պատկերող կադրեր: Անհասկանալի է՝ ինչպես են նրանք մահացել:

Հրաշքի սպասող ընտանիքները հավաքվել էին փշալարերի հետեւում, որոնք շրջափակում էին ոչ պաշտոնական չեզոք գոտին՝ տարանջատող ԱՄՆ զորքերին թալիբներից: Դեպի օդանավակայան տանող ճանապարհները լի են մեքենաներով:

Նախագահ Ջո Բայդենը բնութագրել է իրավիճակը որպես «պատմության մեջ ամենախոշոր եւ բարդ օդային փոխադրումներից մեկը»: Հանգամանքներն էլ ավելի են բարդացել շաբաթ, երբ ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հեռու մնալ օդանավակայանից:

Հստակ պատճառ չէր ներկայացվել, սակայն Սպիտակ տան ներկայացուցիչն ավելի ուշ ասել էր, որ Բայդենը տեղեկացվել էր «ահաբեկչությանը հակազդելու» սպառնալիքի մասին՝ ներառյալ «իսլամական պետություն» խմբավորումը:

Միացյալ նահանգները ներկայացրել են տարհանման վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը: Սակայն Բայդենի վարչակազմի տվյալներով՝ տարհանման կարիք ունի շուրջ 15 000 ամերիկացի եւ 50-60 000 աֆղանցի դաշնակից:

Կան բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ, որոնք խուսափում են ճնշումներից թալիբների կողմից եւ նույնպես փորձում են փախնել:

«Նրանք ցանկանում են տարհանել 60 000 մարդ օգոստոսի ընթացքում: Դա անհնար է թվաբանության տեսանկյունից»,- AFP-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեփ Բորելը:

Նա հավելել է, որ «բողոքել են» ամերիկացիներին, որ օդանավակայանում նրանց անվտանգության միջոցառումները չափազանց խիստ են եւ խոչընդոտել են աֆղանցիներին, որոնք աշխատել են եվրոպացիների համար:

Շաբաթ Պենտագոնը հայտարարել է, որ օգոստոսի 14-ից ի վեր դուրս է բերվել 17 000 մարդ, այդ թվում՝ 2 500 ամերիկացի: Եւս տասնյակ մարդիկ թռել են այլ արտերկրյա ռազմական չվերթներով: