Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կմասնակցի Կիեւի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ձեւաչափի առաջին հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիեւում»,-ասված է տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է որոշ երկրների մասնակցությունն այդ ֆոումին՝ որպես ղրիմյան թեմայով Արեւմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:

«Ղրիմի հարթակի» հիմնադրման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ ձեւաչափում Կիեւի նպատակն է «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմն Ուկրաինայի կազմում վերադարձնելուն»: Հարթակի աշխատանքը պետք է սկսվի այսպես կոչված երդմնակալության գագաթնաժողովից օգոստոսի 23-ին: