Լիբանանի կառավարությունը բարձրացրել է բենզինի գինը 66 տոկոսով վառելիքի սուբսիդիաների մասնակի կրճատման շրջանակում, քանի որ ձգտում է նվազեցնել վառելիքի խիստ պակասը, հաղորդում է Reuters-ը:
Կառավարության հայտարարության մեջ ասված է, որ բենզինի գնի բարձրացումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Դա հաջորդել է փոխարժեքի փոփոխության մասին կառավարության որոշմանը, որն օգտագործվում է նավթամթերքի գինը որոշելու համար՝ փորձելով կրճատել դեֆիցիտը:
Վառելիքի ճգնաժամը սրվել էր այս ամիս, երբ կենտրոնական բանկը հայտարարել էր, որ այլեւս չի կարող ֆինանսավորել վառելիքի ներմուծումը խիստ սուբսիդավորված փոխարժեքով եւ անցում կկատարի շուկայական փոխարժեքին:
Կառավարությունը, որը մտահոգված է գնաճի ազդեցությամբ, շաբաթ համաձայնեցրել է կենտրոնական բանկի հետ փոխզիջումները, որպեսզի բարձրացնի գները, սակայն շուկայականից ցածր, որպեսզի թույլ տա վերականգնել սուբսիդարվոված ներկրումը ներկայում:





























