ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Լիտվայի ԱԳՆ Գաբրիելիուս Լանդսբերգիսը պայմանավորվել են երկկողմանի համակարգված գործողությունների մասին, որպեսզի հակազդեն Չինաստանի կողմից ճնշմանը Թայվանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին Լիտվայի որոշման կապակցությամբ:
Չինաստանը հայտարարել է, որ հետ կկանչի Վիլնյուսում Չինաստանի բանագնացին բալթյան պետության պատճառով, որը թույլ է տվել Թայվանին բացել դե ֆակտո դեսպանատուն երկրում:
Բլինքենն ու Լանդսբերգիսը համաձայնվել են, որ Չինաստանի միակողմանի ագրեսիվ գործողություններն ու Լիտվայի նկատմամբ քաղաքական ճնշումը բացարձակ անընդունելի են, ասվում է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Դրանում երկկողմանի համաձայնեցված գործողությունների մանրամասները չեն ներկայացվում:
Առանձին հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի ամուր սոլիդարությունը ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում մեր դաշնակից Լիտվայի հետ ագրեսիվ Չինաստանի առջեւ»:





























