Կամպեչե նահանգի ափերին մեքսիկական նավթագազային Pemex ընկերության նավթաարդյունահանման հարթակում հրդեհի հետեւանքով հինգ մարդ է տուժել: Այս մասին կազմակերպությունը հայտնել է իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Այս պահի դրությամբ մեզ հայտնի է հինգ տուժածի մասին, ովքեր օգնություն են ստանում Սյուդադ դել Կարմեն քաղաքի հիվանդանոցներից մեկում,- ասվում է տեքստում:- Զոհերի մասին, բարեբախտաբար, տեղեկություններ չկան»: Հրդեհն ինժեներական համալիրում վերահսկողության տակ է առնվել: Ընկերությունից հայտնել են, որ կպարզեն միջադեպի հանգամանքները:




























