Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 2354-ով: Մահացել է 60 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 517.098 դեպք:

Միեւնույն ժամանակ, 5.200 մարդ է ապաքինվել վերջին 24 ժամվա ընթացքում, իսկ 453.488 մարդ` համաճարակի սկզբից: 6.831 մարդ մահացել է:
Օրվա ընթացքում կատարվել է 22.875 թեստ, որից 12.208-ը` հակագենի, իսկ 10.667-ը` ՊՇՌ թեստեր:

Վարակման ցուցանիշը մեկ օրում` 10.29 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 10.9 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 10.8 տոկոս:
Պատվաստվել է 979 813 մարդ, այդ թվում` 17 670-ը` վերջին 24 ժամվա ընթացքում:

Այս պահին կարանտինում է գտնվում 125 մարդ, հիվանդանոցներում` 7400 մարդ, իսկ կովիդ հյուրանոցներում` 3346 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26 -ին: