Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 19.454 դեպք, հայտնում է օպերատիվ շտաբը:

Այս ցուցանիշը հունիսի 23-ից ի վեր, երբ վարակվածների թիվը 17.594 էր, առաջին անգամ իջել է քսան հազարից:

Նախօրեին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 20.564 դեպք: Աճի տեմպը նվազել է 0.02 տոկոսով եւ կազմել 0.29 տոկոս: 776 մարդ մահացել է (762-ը` մեկ օր առաջ), 15 401 մարդ (15 414) բուժումից հետո դուրս է գրվել: